Ձեր գաղափարը՝ մեր վարպետությունն է։
Հիմնադրման առաջին օրվանից մենք աշխատում ենք նաև անհատական պատվերներով։ Եթե Դուք պատկերացնում եք մի զարդ — մենք կարող ենք այն իրականություն դարձնել։

Մեր փորձառու թիմն ունի հարուստ և բազմամյա փորձ՝ աշխատելով ոսկու, ադամանդների և թանկարժեք քարերի հետ։ Յուրաքանչյուր անհատական պատվեր սկսվում է գաղափարից և ավարտվում է կատարելությամբ։

• Նշանադրության և ամուսնական մատանիներ
• Բացառիկ ադամանդե զարդեր
• Եզակի վզնոցներ և կախազարդեր
• Փորագրություններ

Մեր փորձը թույլ է տալիս իրականացնել նույնիսկ ամենաբարդ տեխնիկական լուծումները՝ պահպանելով բարձր որակ և նրբաճաշակություն։